Սպիտակ… Ամաչկոտ… Իմ սիրելի… Մանուշակներ…
Քամին բնությունը ներկել է մանուշակաբույր…
Կանաչ… Խոտը… Թաց-թաց… Ոտաբոբիկ եմ… Գունեղ… Կյանքային ու… Գունավետ է…
Սարերի… Երկնքում… Թաղված… Անհույս… Քարքարոտ… Գագաթները…
Պատուհանիդ… մնացած… Մի քանի… Կաթիլ… Գարնանային… Թաց… Անձրևից… Եմ…
Հորինել եմ այս խաղաղությունը…
Ամպերը… քամին… սարերը… համահունչ ու անշտապ են… համբուրի պես, որ երբևէ չի եղել…
Անձրևոտ եղանակին՝ պատշգամբում փաթաթված, դառը, առանց շոկոլադի սուրճը լավագույն գաղափարն է…
Կարող էի քեզ ամեն ինչ ցույց տալ… Կարող էի սովորեցնել զգալ պարզագույնը՝ ծիծեռնակների ահաբեկված թևածումը անձրևից առաջ…
Աշխարհից հեռու կյանքի ռիթմն ավելի լսելի է… Սուրճը… Կում-կում… Անձրևի հետքերը բոլորովին թարմ են…
Եթե հեռու չլինեիր…

Комментариев нет:
Отправить комментарий